ՍԴ անդամները Ռիգայում բողոքել են Հայաստանի իշխանություններից. Արման Բաբաջանյան
Խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը լայն քննարկումների տեղիք է տվել։ «Սահմանադրական դատարանը քառ այլ քայլ մեկուսացրել է իրեն սահմանադրության գերակայության, սահմանադրական անվտանգության և սահմանադրականության պաշտպանի գործառույթներից»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Ըստ պատգամավորի՝ ընտրական վեճերի առնչությամբ, քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի զանգվածային ոտնահարումների նկատմամբ Սահմանադրական դատարանը վերջին 20 տարիների ընթացքում դրսևորել է բացարձակ հանդուրժողականություն։
«Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ։ ՍԴ-գործող անդամների մեծամասնության մասնակցությամբ է կայացվել և հետագայում վերահաստատվել ընտրացուցակների հրապարակումն արգելող Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որն այն ժամանակվա և դրան հաջորդած իշխանություններին հնարավորություն է տվել բոլոր ընտրություններում և հանրաքվեներում իշխանության թեկնածուի կամ ուժի օգտին հավելագրել մոտ կես մլն ձայն»,- նշեց Արման Բաբաջանյանը։
Ելույթի վերջում, Արման Բաբաջանյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին ՍԴ անդամները եղել են Ռիգայում և բողոքել են Հայաստանի իշխանություններից, իրենց վրա գործադրվող ճնշումների մասին են պատմել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...