Հասարակություն

Իսակովի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել

Իսակովի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման…

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: 

 

Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հետադարձ կատարելու համար, ինչպես նաև՝ լուսացույցային օբյեկտի 200 մետր հատվածում՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ:

 

Ճանապարհային ոստիկանություն

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250