ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել. հրշեջները սահմանվել են հերթապահություն
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 4000 քմ բուսածածկույթ:
Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների և գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Քարահունջ գյուղի 3 բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...