ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկացի գաճաճ ամուսինները Հայաստանում որդեգրել են տղա երեխայի. FOX31 հեռուստաալիքի ռեպորտաժը
ԱՄՆ Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգը Հայաստանի մանկատներից մեկից տղա երեխա է որդեգրել: FOX31 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել զույգի մասին, ովքեր պատմել են որդեգրման պրոցեսի, երեխային առաջին անգամ տեսնելու և ԱՄՆ տանելու մասին:
Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով փոքրիկին առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Տղային որդեգրելու համար ամուսինները երկար ժամանակ հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և Հայաստանում սպասել են դատարանի վերջնական որոշմանը:
Քելսին պատմում է, թե ինչպես էր հուզվել, երբ երեխան առաջին անգամ մայրիկ է ասել: «Ես հիշում եմ, որ նա առաջին անգամ ինձ կանչեց մայրիկ, դա ինձ համար իսկապես առանձնահատուկ էր», - արցունքները մի կերպ զսպելով պատմել է Քելսի Հարիսը:
Հարիս ընտանիքի բոլոր անդամները գաճաճներ են: Նոր ընտանիքում փոքրիկ Դավիթին Քելվին են անվանում:
Մանրամասները` ռեպորտաժում
Նմանատիպ հոդվածներ
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հանդիպում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ։ Վարչապետը մասնակցելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացինք ու «գործ տվեցինք»․ Սերգեյ Դանիելյանը՝ երեկվա միջադեպի մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցե...