Առեղծվածային դեպք․ Բնակարանում անգիտակից վիճակում հայտնաբերվել են մայր ու որդի
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, առեղծվածային դեպք Շիրակի մարզում, բնակարանում անգիտակից վիճակում հայտնաբերվել են մայր ու որդի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի 30 շենքի 32-րդ բնակարանի բնակիչները 5 օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից ժամանած փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի հատակին հայտնաբերել են նշված տան բնակիչներ 82-ամյա Մանյա Մ.-ի և նրա որդուն՝ 49-ամյա Անդրանիկ Ք.-ին:
Լրատվականիտեղեկություններով՝ Մանյա Մ.-ի մոտ բժիշկները ախտորոշել են «աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածք» և, ըստ բժիշկների հայտարարության, նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...