ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքների մասին
Նոյեմբերի 28-ին, ժամը 16:23-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կարապետյանը (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.):
Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինություն է փլուզվել, այնուհետև հրդեհ է բռնկվել:
Աշոտ Կարապետյանն այդ պահին ներսում է եղել: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Պայթյունից զոհվել է նաև Կարապետյանի քեռին: Հարուցվել է քրեական գործ:
Պյատիգորսկի իշխանությունները հայտարարել են, որ գարեջրի գործարանը գազային համակարգին միանալու թույլտվություն չի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հանդիպում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ։ Վարչապետը մասնակցելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացինք ու «գործ տվեցինք»․ Սերգեյ Դանիելյանը՝ երեկվա միջադեպի մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցե...