ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 հայ է զոհվել
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։
Այլ մանրամասներ ճշտվում են։
Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»,- հայտնում են դեսպանությունից:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 28-ին Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...