ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հրկիզում «Տոյոտա» մակնիշի մեքենան. ոստիկանները հայտնաբերել են հրկիզողին
Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 17-ի գիշերը մեքենա էր այրվում: Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալով` ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հասցե մեկնեցին: Տանտերերի հետ հրշեջ ջոկատին հաջողվել էր մարել կրակը: Այրվածքներ ստացած քաղաքացիներ չկային: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ բռնկման պատճառը մեքենայի անսարքությունը չէր. ինչ-որ մեկը դիտավորությամբ այրել էր վթարի ենթարկված «Տոյոտան», որը նորոգելու նպատակով տերն արհեստավորի տան մոտ էր թողել: Տնից հեռու չէր նաև մեքենաների նորոգման կետը:
Իրավապահները գիտեին, որ զգալի չափերի գույքային վնաս պատճառելու շարժառիթները կարող են բազմազան լինել` խուլիգանական դրդումներ, վրիժառություն, խանդ, նախանձ: Հարկավոր էր պարզել` հրկիզողի միջանձնային հարաբերություններն ում հետ կարող էին լարված լինել` մեքենայի տիրոջ, թե՞ արհեստավորի:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ ձեռնարկեց: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ: Ուսումնասիրվեցին հարակից տների և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին մեքենայի հրկիզումը: Բայց կասկածվողի արտաքին տվյալների վերաբերյալ հնարավոր չէր հստակ պատկերացում կազմել:
Միջոցառումները շարունակվեցին, աշխատանքներին միացան նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները: Եվ համատեղ աշխատանքն օրեր անց դրական արդյունք տվեց: Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ իրավապահները պարզեցին, որ «Տոյոտա» մակնիշի մեքենան հնարավոր էր հրկիզած լինել Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին:
Բերման ենթարկված տղամարդը արհետավորի հարևանն էր, որը զբաղվում է ավտոպահեստամասերի առուվաճառքով և, ըստ նախանական տվյալների, գործնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնության արդյունքում էր գնացել այդ քայլին:
Հանգամանքերը պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...