Ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը կրկին չի կայացել: Սա արդեն նիստի երրորդ հետաձգումն է:
Դատական առաջին նիստը, որը նշանակված էր 2019 թ․ սեպտեմբերի 6-ին, չէր կայացել, մեղադրող կողմի՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, նիստը հետաձգել և նշանակել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին: Այդ օրը, սակայն, կրկին դատական նիստ տեղի չունեցավ՝ կրկին մեղադրող կողմի հետ կապված բացակայության պատճառով:
Այսօր նշանակված դատական նիստն էլ հետաձգվեց՝ Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի վատառողջ լինելու պատճառով:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկման, պետությունն՝ ի դեմս պետական մեղադրող կողմի, հավանաբար չի կարողանում ապահովել ռուսական ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ զինծառայողի ներկայությունը դատարանում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը հանդիսանում եմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հանցագործության իրականացման պահին եղել է Գյումրու փողոցներից մեկում, եւ ոչ թե ռազմաբազայի տարածքում: Ռազգիլդեևը մեղադրվում է ոչ թե ռազմաբազայի զինվորականի, այլ ՀՀ քաղաքացու՝ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ, սակայն պահվում է ոչ թե ՀՀ համապատասխան տարածքում, այլ ռուսական ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր 2018 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար, եւ վաղ լուսաբացին մաքրում էր փողոցները:
Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել էր դեպքից 9 օր անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...