ՊՆ ծառայողը Chevrolet-ով վթարի է ենթարկվել. նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Chevrolet Aveo մակնիշի 35 MՍ 481 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև կոտրել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...