Նոր մանրամասներ նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքից
Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի դին հայտնաբերվել է Պյատիգորսկում` «Սյուրպրիզ» գարեջրատան շենքներից մեկի փլատակների տակ։
Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց գարեջրատան աշխատակցուհին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 7–ին։ Շենքը փլուզվել է գազի պայթյունի հետևանքով։ Կարապետյանի դին հաջողվել է հանել փլատակների տակից միայն ժամը 14:00–ին։ Աղբյուրի տվյալների համաձայն` փլատակների տակ հայտնաբերվել է նաև Կարապետյանի մորեղբոր` 60–ամյա Տիգրան Թարփոշյանի դին։
«Փլատակների տակից հանել են ընկերության երկու ղեկավարների` գլխավոր տնօրեն Աշոտ Մամիկոնի Կարապետյանի ու տնօրեն Տիգրան Պարույրի Թարփոշյանի դիերը։ Նրանք վարչական շենքում էին, բուն գարեջրատունը չի տուժել։ Գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7–ին։ Այդ ժամին ես ու գարեջրատան մյուս աշխատակիցները տանն էինք», – ասաց աշխատակցուհին։
Տիգրան Թարփոշյանը Սևանի «Լիխնիտիս» գարեջրի գործարանի նախկին ղեկավարն էր։ Այս պահին «Լիխնիտիսի» տնօրենը Աշոտ Կարապետյանի ավագ եղբայր Վարդան Կարապետյանն է։
Աշոտ Կարապետյանը 49 տարեկան էր, նա 1993 թվականից աշխատում էր ոստիկանության համակարգում։ Երևանի ոստիկանապետն է եղել 2015 – 2016 թվականներին։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...