«Հրապարակ». Էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր. Ալիկ Սարգսյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հարցրինք՝ իրավապահները Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալ Քոչարյանի կամ որևէ այլ անձի դեմ՝ դրա դիմաց խոստանալով չհետապնդել։
«Չէ, նման բան չի եղել, դա իմ համար էլ վիրավորական կլիներ․ էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր։ Դա ճիշտ չի լինի, որ ինձ նման բան առաջարկեն, ես շատ բացասական կվերաբերվեմ, շա՜տ»,- ասաց նա։
Բայց, ըստ որոշ տեղեկությունների, շատերին են առաջարկել։ Սարգսյանն ասաց․ «Ես ցուցմունք տվող չեմ, դա բացառված բան է։ Իսկ ովքեր որ տվել են, Աստված իրենց հետ, իրենք էլ թող իրենց արածի համար պատասխան տան»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...