BYD մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարել են քաղաքացիները
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի մոտ հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող BYD մակնիշի 407 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...