Ահազանգ. Տղամարդը շանը քարշ է տալիս փողոցով և նետում բեռնախցիկը (տեսանյութ) Econews
Երևան քաղաքի բնակչից ստացել է ստացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների կողմից թափառող կենդանուն բռնելու ձևի մասին, որը ոչ պրոֆեսիոնալ է և սպառնում է կենդանու ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Ահազանգող բնակիչը տեսանկարահանել է գործընթացը: Այս մասին գրում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը:
Տեսանյութում երևում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ մի քանի աշխատակից փորձում են բռնել միջին չափեր ունեցող շան: Աշխատակիցը կենդանուն «ֆիքսել է» հատուկ սարքի միջոցով, սակայն ակնհայտորեն ոչ ճշգրիտ եղանակով. սարքը նախատեսված է կենդանու վզի վրա հագցնելու միջոցով ֆիքսելու համար, սակայն տեսանյութում երևում է, որ շունը «բռնված է» ողնաշարից: Բացի այն, որ սխալ է ֆիսքման եղանակը, ավելին՝ աշխատակիցը շանը քարշ է տալիս փողոցով՝ նետելով մեքենայի բեռնախցիկը: Փաստացի, կենդանուն անվնաս եղանակով ֆիքսելու և մոտակայքում գտնվող վանդակում տեղավորելու փոխարեն, աշխատակիցը կենդանուն «բռնում է» ողնաշարից, քարշ տալիս փողոցով և նետում մեքենայի բեռնախցիկը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...