27-ամյա կինը ձերբակալվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակելու կասկածանքով
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակող անձի ինքնությունը, մեխանիզմը:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակել է զբաղվել թմրամիջոցների, մասնավորապես՝ MDMB(N)-2201 տեսակի թմրամիջոցի՝ ապօրինի իրացմամբ:
Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեխանիզմը, թմրամիջոցի ձեռքբերմանն ու իրացմանն օժանդակած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1992 թվականին, ինչպես նաև բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿ հիմնարկում գտնվող անձը 27-ամյա կնոջ միջոցով, որը հիշյալ կալանավորի ընկերուհին է, թմրամիջոցը թաքցրել է Երևան քաղաքի տարբեր վայրերում և դրանք հասցեատերերին տրամադրվել են այն դեպքում, երբ գնորդները նրա կողմից տրամադրված վճարային հաշվեհամարներին փոխանցել են պահանջվող գումարը:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա կինը հայտնաբերվել է և ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի իրացմանն առնչություն ունեցած այլ անձանց, ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...