Վարսավիրի հայրը հաստատում է՝ միջադեպ եղել է, Արարատի մարզպետը հերքում է
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, որը չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը: Ինքը՝ մարզպետը, հերքում է, թե նման միջադեպ է տեղի ունեցել, գրում է Ազատությունը:
«Մարզպետն է ուզեցել գնալ, ասենք, մազերը կտրի, թե ինչ-որ մի թեթև թեթևացնի: Սերոբի մոտ էդ րոպեին, էդ ժամին կին է նստած եղել, ինքը կնոջ վարսավիր էլ է, և էդ րոպեին պատասխանել է, որ «մոտս հաճախորդ կա, չեմ կարող Ձեզ ընդունել»: Չգիտեմ՝ ուրիշ ինչ է ասել, բան, ու դրանից հետո ինչ-որ տղաներ են եկել, Սերոբին քաշքշել են, թե ինչ, տենց բան է ինչ-որ տեղի ունեցել»,- պատմել է վարսավիրի հայրը:
«Հենց ամենասկզբից դա սուտ է, զրպարտություն, քանի որ ես առհասարակ այդ օրը իր մոտ՝ վարսահարդարման սրահ չեմ գնացել»,- իր հերթին, պնդել է մարզպետը:
Տեղի ունեցածը քաշքշուկ որակող Բարֆյաններն այնքան էլ հակված չէին այս թեմայից խոսել՝ հատկապես այն հարցից հետո, թե արդյոք իրավապահները հետաքրքրվել են միջադեպով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...