Քաղաքականություն

Հայկ Հովհաննիսյանը վայր դրեց մանդատը. նա նոր պաշտոն ունի

WRed 651 դիտում
Հայկ Հովհաննիսյանը վայր դրեց մանդատը. նա նոր պաշտոն ունի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու հերթական նիստում։

 

Հովհաննիսյանը նշանակվել է Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

 

Ավագանու անդամը մանդատը վայր դնելու մասին գրել է նաև ֆեյսբուքյան իր էջում:

 

«Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը` ինչ–որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա ընթացքում փորձեցի անել հնարավորը, մեր քաղաքին օգուտ տալու համար։ Հուսով եմ ինձանից գոհ եք։ Վստահ եմ` իմ գործընկերները դեռ շատ կաշխատեն ի օգուտ մեր քաղաքի և քաղաքացիների»,–գրել է նա։

 

Հովհաննիսյանը նշել է, որ այսուհետ փորձելու է օգտակար լինել Նորք-Մարաշ վարչական շրջանին։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250