Կա մտավախություն, որ մեր հեռախոսները լսում են. Ռեստարտի նոր նախաձեռնությունը
Մենք մեր նախաձեռնությունը սկսում ենք ԱԱԾ շենքի առջեւ, որ ասենք՝ մենք չենք վախենում ԱԱԾ–ից. մենք չենք վախենում բոլոր այն մարդականից, որոնց կապն այս կառույցի հետ արդեն ոչ միայն կասկածելի է, այլ նաեւ մի շարք փաստեր է իր մեջ պարունակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25–ին, ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարելով նոր նախաձեռնության մեկնարկի մասին։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում է ատելության քարոզ, որի դեմ ԱԱԾ–ն պետք է քայլեր ձեռնարկի. «ԱԱԾ–ն պարտավոր է քայլեր ձեռնարկել, իմանալ, թե ովքեր են այդ ֆեյքերի հետեւում, ինչպես են այդ ֆեյքերն աշխատում, ինչու են նրանք հայտնվում միայն գիշերը ժամը 22։00–23։00–ից հետո. Եթե ԱԱԾ–ն չի կարողանում իրականացնել մեր ներքին անվտանգության պաշտպանությունը, ուրեմն նա իրականացնում է անգործություն։ Ժողովրդի մոտ այս մարմնի նկատմամբ չկա վստահության մթնոլորտ, իսկ եթե չկա ուրեմն Հայաստանում հեղափոխությունն ավարտված չէ»,– ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցի բլոգերի պատմությունը ցույց տվեց, որ ԿԳԲ-ի մոտ սովորություն կա վիդեոբլոգեր պահելու եւ պատահական չէ, որ նրանց մոտ հայտնվում են սենսացիոն նորություններ. «Քանի որ նրանք գիտեն, որ ոստիկանությունն իրենց հետեւից չի գալու, քանի որ գիտեն, որ ատելության խոսքը Հայաստանում քրեականացված չէ, դա բերում է իրենց կողմից անպատժելիության եւ արդեն կասկածից վեր է, որ այդ վիդեոբլոգերները գործում են կոնկրետ մարդկանց եւ կառույցների հովանու ներքո»։
Նախաձեռնության անդամներն իրենց հետ դատարկ թուղթ էին բերել, որը հանձնեցին ԱԱԾ նամակների բաժին. «Այս թուղթը հանձնում ենք ԱԱԾ, որպեսզի նրանք գրեն այն վիդեոբլոգերների անվանումները, որոնք Հայաստանում գործում են ատելության խոսք եւ անպատժելիություն խթանելու համար»։
Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո բոլորի մոտ շարունակում է մնալ այն մտավախությունը, որ հեռախոսները գաղտնալսվում են. «Սկսած քաղաքացիներից, վերջացրած պետական պաշտոնյաներ կա մտավախություն, որ մեր հեռախոսները լսում են։ Ինչ որ մեկը կարո՞ղ է պատասխանել իմ հարցին, ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ նպատակով պետք է լսեն իմ կամ մեկ ուրիշի հեռախոսազրույցը»։
Պետրոսյանի խոսքով՝ մինչեւ օրս անհայտ են մնում այն 2 անձինք, որոնք իրենց քրեական գործով նկարել են. «Մարտի 4–ին մենք ցանկացանք աղբարկղը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել էր, որ մենք անբարոյականների զավակներ ենք, նա հրապարակային ասել էր, որ ցանկանում է իմ մայրիկին եւ դրանից հետո ոչ մի արձագանք չի եղել տվյալ անձի ատելության մթնոլորտի սերմանման հետ կապված»։
Նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենք պատրաստվում են վաղը հանդիպել նաեւ ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ եւ քննարկում ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...