Տիեզերքն իր անսահման գեղեցկությամբ ներկայացվեց Մարտիրոս Սարյանի տուն- թանգարանի նոր ցուցահանդեսում
«Տիեզերքն ու վրձինները. պատկերելով Երկիրը» ցուցահանդեսում ներառվել են տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ջանիբեկովի, տիեզերագնաց, նկարիչ Ալեքսեյ Լեոնովի, Նիկոլ Ստոթթի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Մանակյանի, Թամարա Տեր-Ղևոնդյանի կտավները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
«Սարյանը, որը ստեղծել է «Երկիր» կտավը, կապված էր տիեզերագնացների հետ: Նա 1969 թվականին հանդիպել է Լեոնովին: Նրանք անմնացորդ նվիրված էին Երկիր մոլորակին: Սարյանը, որը երբևիցե չի լքել մեր մոլորակը, այնպես է երկիրը պատկերել իր կտավում, ինչպես Լեոնովն է այն տեսել տիեզերքից: Ցուցահանդեսի հիմնական գաղափարը հենց դա է. կան նկարիչներ, որոնք չլինելով տիեզերքում նկարում են երկիրն այնպես, ինչպես այնտեղից կերևար, և կան տիեզերագնացներ, որոնք նկարիչներ չեն, բայց, վերևից տեսնելով այդ գեղեցկությունը, վերադառնում են Երկիր և նկարում են այն»,-պատմեց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Վլադիմիր Ջանիբեկովը:
Նա խոստովանեց, որ դեռ չի տեսել որևէ կտավ, որը փոխանցի այն, ինչ մարդը տեսնում և ընկալում է, երբ տիեզերքում է: «Լեոնովն իսկապես պրոֆեսիոնալ նկարիչ էր: Նրա բազմաթիվ գործեր բավականին մոտ են իրականությանը, բայց անգամ նա հաճախ էր ասում, որ ոչ մի կտավ կամ գործիք ի զորու չէ փոխանցել իրականությունը»,-ընդգծեց Ջանիբեկովը:
Տիեզերագնացը խոստովանեց, որ շատ է կարոտում տիեզերքը, բայց սիրում է մեր մոլորակը: Նա հորդորեց պահել ու պահպանել անչափ գեղեցիկ Երկիր մոլորակը, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 26-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...