ԶԼՄ-ներով դեղերի հանրային իրազեկումը գովազդ է
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում առաջարկվել է փոփոխություն կատարել: Ըստ այդմ, առաջարկվել է հանել առաջին հոդվածը, որը նախատեսում է գովազդ:
Դա, ասում է, կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ: Նպատակահարմար չի համարվել պետական նպատակային ծրագրերով քաղաքացիներին դեղատոմսով տրամադրվող դեղերի հանրային իրազեկում իրականացնելը: Դեղատոմսով տրվող դեղերը կարող են նշանակվել միայն բժշկի կողմից, հետևաբար, դրանց գովազդը դառնում է անիմաստ:
Դավոյանը նկատեց, որ երկրորդ հոդվածում էլ ոչ իրավական ձևակերպում կա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բարձրաձայնեց.
«Նախագծի ներկայացման ժամանակ անընդհատ ասվեց «հանրային իրազեկում»: Բայց հասկանում ենք, որ դա գովազդն է: Գովազդից բացի, ամենամեծ վտանգը նաև պետական մենաշնորհի ստեղծումն է: Կարող եք ԶԼՄ-ների միջոցով դեղորայքի մասին խոսել՝ արտադրող, ներկրող ընկերությանը տալով գերադասելի դիրք»:
Նա համաձայնություն տվեց բացասական եզրակացությանը:
«Իմ քայլ»-ից Լուսինե Բադալյանը նկատեց, որ օրենքի հետ խնդիր չկար, գովազդի հետ խնդիր կար.
«Առաջարկել ենք այդ կետը հանել: Եթե ինչ-որ մեկն ուզում է տեղեկատվություն ստանալ դեղի մասին՝ նրան ոչինչ չի արգելում»:
Ըստ պատգամավորի՝ հանրային գովազդի մասին խոսելը իմաստ չունի, իսկ ԶԼՄ-ներով հանրային իրազեկումը գովազդ է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...