ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում ցույցերի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, 37-ը՝ ձերբակալվել
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը երեկ ձերբակալել է 37 մարդու, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը։
Նախարարության տվյալներով՝ Ռուսթավելի պողոտայում 6 մարդ է տուժել, ներառյալ՝ երկու ոստիկան։ Նշվում է, որ ձերբակալությունները կապված են վարչական իրավախախտումների հետ (իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելը, խուլիգանական արարք կատարելը)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ջրցան է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր արգելափակել են Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքերը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում բողոքի նոր ալիք բարձրացավ: Բողոքի պատճառ դարձավ Վրաստանի խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգի մասին սահմանադրական օրինագծի տապալումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են հնդկահավերը անցնում փողոցն ու արձագանքում մեքենաների ազդանշաններին
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Պուշկինի քաղաքում հնդկահավերը ինչպես են չնախատեսվա...
ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ Վրաստանում
Թբիլիսիում ցուցարարները գիշերել են վրացական խորհրդարանի շենքի մուտքի մոտ: Ողջ գիշեր խորհրդարանի մոտ գտնվող տարածքը հանգի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ցուցարարները փակել են խորհրդարանի մուտքերը
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...