ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ աշխատակիցները Մերձմոսկվայում հայտնաբերել են երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչին:
«Գործարանը» տեղակայված է եղել Սերպուխովսկի շրջանի նախկին գյուղատնտեսական նշանակության տարածքում: Այնտեղ են գտնվել յուրաքանչյուրը 200-ից 500 հազար ռուբլի արժողությամբ քիմիական ռեակտորներ, որոնց մեջ են մշակվել սինթետիկ թմրանյութերի համար նախատեսված բաղադրիչները:
ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ կազմակերպված հանցախումբը վաճառել է արգելված միջոցները ինտերնետ-խանութների միջոցով, որոնք թաքնված են եղել ցանցի ստվերային հատվածում:
Հատուկ գործողության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են 18 առաքում դեպի Նովոսիբիրսկ, Տվերսկ, Վլադիմիրսկ, Կուրսկ, Կալուգա, Արխանգելսկ, ինչպես նաեւ Թաթարստան, Բուրյատիա, Խաբարովսկ ու Պրիմորսկի շրջան:
Ընդհանուր առմամբ առգրավվել է ավելի քան 100 կգ թմրամիջոց՝ բյուրեղացված վիճակում, կես տոննա՝ հեղուկ վիճակում, 4 տոննա քիմռեակտիվներ, ավելի քան 600 կգ այլ տեսակի թմրամիջոց, 7 քիմիական ռեակտոր, ինչպես նաեւ տարատեսակ սարքավորումներ:
Ձերբակալվել են 3 քիմիկ-տեխնոլոգներ Ուկրաինայից, փաթեթավորող-առաքիչ եւ այդ ամենի կազմակերպման մեջ կասկածվող 1 անձ:
Բոլոր բերման ենթարկվածները ձերբակալվել են, հարուցվել են մի շարք քրեական գործեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...
Դալմայի այգիներում քանդվում է 16-18-րդ դարի հուշարձանը. ահազանգում են այգեգործները
Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը: «Ինչ-որ մի...