Սա Սարգսյանի, Քոչարյանի Հայաստանը չէ, սա Մարտի 1-ի զոհերի, քառօրյայի հերոսների նոր Հայաստանն է. Քլոյան

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը Սարգիս Քլոյանը առարկեց մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու, նրանց բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ:

 

Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

 

Քլոյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք հիմնական պատճառը չենք ասում՝ ի՞նչից առաջացավ Մարտի 1-ը, ո՞վ ա հիմնական մեղավորը. 2008 թվականի փետրվարի 19-ի խայտառակ ընտրությունները, մեշոկներով փողեր էին բաժանում իմ աչքի տեսածով...»,- ասաց Քլոյանը, նրան սակայն ընդհատեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հորդորելով դիրքորշում հայտնել դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ:

Ի պատասխան Քլոյանը շարունակեց. «Գլխավոր պատճառը շատ կարճ ասեմ. Հանրապետության հրապարակից բոլոր ցուցարարները միացան Լեւոն Տեր Պետրոսյանին, Սերժ Սարգսյանը մնաց միայնակ կանգնած իր մի քանի ռաբիզ երգիչների հետ: Սա այլեւս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ, սա մեր քառօրյա պատերազմում հաղթած հերոսների Հայաստանն  է, սա Մարտի 1-ին զոհված մեր երեխաների նոր Հայաստանն է, սա դատավոր Աննա Դանիբեկյանի նոր Հայաստանն է: Ես կողմ եմ, որպեսզի մեր դատախազները ավարտին հասցնեն այս գործը, եւ, ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրել եւ ապրելու ենք ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում. դուխով»,- եզրափակեց իր խոսքը Քլոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ