«Հրապարակ». Իմքայլական Վարազդատ Կարապետյանին հարկային ստուգումներով փորձում են լռեցնե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուր է հասել իր եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանի` 7-8 տարի առաջ կատարած չարաշահումների մասով քրգործ է հարուցվել։ «Տեղյակ չեմ ընթացքից, կարծում եմ` ընթացքի մեջ է»:
«Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերա՞կն է՝ Ձեզ հասկացնում են, որ պասիվանաք ինչ-ինչ հարցերում` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա։ «Ո՛չ»: Քրգործ հարուցելու ոչ քաղաքական պատճառներ կայի՞ն։ «Գործն ընթացքի մեջ է, կարծում եմ` հիմքեր կան գործը կարճելու. իրավապահ մարմինները կորոշեն»։ Իսկ Ձեզ պատկանող հյուրանոցում դեռ ստուգումներ չե՞ն սկսել։
«Հյուրանոցը, նախ, պատկանում է հորս, իմը չէ, եւ ապա․ կարծում եմ` ՊԵԿ-ն իր լիազորությունների շրջանակում ցանկացած ստուգում կարող է իրականացնել»: Դեռ չե՞ն եկել։ «Նորմալ պրոցես է. Սեւանում բոլորին ստուգում են, այդ թվում եւ` իմ հորը պատկանող հյուրանոցը։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...