Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի․ Կախա Կալաձե
Թբիլիսիում ցուցարարները գիշերել են վրացական խորհրդարանի շենքի մուտքի մոտ, հաղորդում է InterPressNews լրատվական գործակալությունը:
Ողջ գիշեր խորհրդարանի մոտ գտնվող տարածքը հանգիստ է եղել՝ բացառությամբ մի քանի փոքր միջադեպի:
Խորհրդարանի շենքի տարածքում տեղադրվել են բազմաթիվ վրաններ: Նշվում է, որ ցուցարարները բարիկադներ են կառուցել Չիտաձեի, Զուբալաշվիլիի և Չիչինաձեի փողոցներում ու խորհրդարանի շենքի մուտքերի մոտ:
Չնայած բողոքի ակցիաներին՝ Վրաստանի իշխանություններն արտահերթ ընտրություններ չեն նշանակի, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեին։
«Մինչ ընտրությունների անցկացումը մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել։ Ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով՝ գործող սահմանադրությամբ, ըստ սահմանված կանոնների և ամսաթվերի։ Մեր մրցակիցներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին»,- ասել է Կալաձեն երկուշաբթի՝ ճեպազրույցի ժամանակ։
Կալաձեն խորհրդարանի մուտքն արգելափակող ընդդիմադիրների գործողություններն ապակառուցողական է անվանել։
«Եթե նշված գործողությունները շարունակվեն, իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն»,- ասել է Կալաձեն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...