Վարչապետի որոշումը քննարկման ենթակա չէ, դրական եմ վերաբերվում․ Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին
Ինձ և իմ տեղակալներին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, և դրան շատ դրական եմ վերաբերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ռազմական տեսուչի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատված Մովսես
Հակոբյանը:
«Վարչապետի որոշումները քննարկման ենթակա չեն, այլ ենթատեքստ մի փնտրեք»,-նշել է նա:
Անդրադառնալով հարցին՝ գուցե Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի, որի շրջանակներում ինքն ունի վկայի կարգավիճակ, Մովսես Հակոբյանն ասաց․ «Բացարձակ կապ չունի: Բացե՛ք, կարդացե՛ք․ որոշման հիմքը գրված է»,-նշել է նա:
Մովսես Հակոբյանը հերքեց նաև, որ ազատումը կարող է կապված լինեն Ապրիլյան պատերազմի հետ: Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի հրավիրվել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին՝ Գլխավոր ռազմական տեսուչի, Կամո Քոչունցին՝ նրա առաջին տեղակալի, իսկ Վաչագան Ներսիսյանին՝ տեղակալի պաշտոններից ազատելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...