Վարչապետի խոսնակը՝ Մովսես Հակոբյանին ու նրա տեղակալներին պաշտոնից ազատելու մասին
Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով. ըստ այդ փոփոխությունների՝ ՀՀ Ռազմական գլխավոր տեսչությունը վերակազմավորվել է եւ անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ըստ նրա՝ նոր կազմավորված ստորաբաժանումը կունենա Պաշտպանության նախարարության Վերահսկողության ծառայություն անունը՝ կատարելով նույն գործառույթները, ինչ Ռազմական գլխավոր տեսչությունը:
Հարցին, թե Հակոբյանն ու նրա տեղակալները ՊՆ-ում պահպանելու են իրենց պաշտոնները՝ Կարապետյանն ասաց, որ գերատեսչությունը ՊՆ ենթակայությանն է անցնում, ուստի ՊՆ Վերահսկողության ծառայության պետին ու տեղակալներին նշանակելը կամ ազատելը նախարարի իրավասությունն է դառնում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ թեև կառույցը դառնում է ՊՆ-ի կառուցվածքի մաս, սակայն «չեմ կարող ասել Մովսես Հակոբյանը կնշանակվի՞ այդ ծառայության ղեկավարի պաշտոնում, թե ոչ, քանի որ այդ նշանակումները Պաշտպանության նախարարության ուղղակի նշանակումներ չեն»,-ասել էր Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...