Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության բաժին

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական…

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ: Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային և՛ տեղացիներ և՛ մարզերի բնակիչներ:

Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ: 
Ոստիկանությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250