Ոստիկանությունը հայտնաբերել է Աժդահակի լճից ջրառ իրականացրած անձին

Աժդահակ լեռան (Կարմիր սար գագաթ) խառնարային լճից ջրառ իրականացնելու մասին ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) դիմել էր ոստիկանություն՝ ջրառ իրականացրած անձի ինքնությունը պարզելու նպատակով: «Հետք»-ի հետ զրույցում տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ ոստիկանությունն արդեն գտել է այդ անձին, իսկ տեսչությունը իրականացնում է վարչական վարույթ, որի արդյունքները, ըստ ԲԸՏՄ-ի, հայտնի կդառնա 10 օր անց: Այլ մանրամասներ տեսչական մարմինը չհաղորդեց:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբեր մասին «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Գեղամա լեռներում անասնապահությամբ զբաղվող որոշ գյուղատնտեսներ 2018 թվականից մոտ 5 կմ երկարությամբ խողովակաշարի միջոցով Աժդահակ լեռան Կարմիր սար գագաթի խառանարային լճի ջուրը օգտագործում են անասուններին ջրով ապահովելու և սեփական կարիքների համար, ինչը կարող է հանգեցնել լճի անապատացմանը, որն իր հերթին կխախտի տեղանքի էկոհամակարգը: Հայտարարությանը կցվել էին նաև խողովակների առկայությունը փաստող, ինչպես նաև նախկին ու ներկա վիճակները պատկերող լուսանկարներ:

 

Մանրամասները`  սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ