Գևորգ Կոստանյանը իրեն հավասարեցնում է Էնշտեյնի հետ. Քոչարյան

Այսօր ես նկատեցի, որ Գևորգ Կոստանյանը նպատակ չունի վերադառնալ Հայաստան և ներկայանալ նախաքննական մարմնին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

 

Հարցին՝ որտեղի՞ց իրեն նման տեղեկատվություն՝ Քոչարյանը պատասխանեց. «Վերջերս տեսա, որ ինչ որ հարցազրույց էր տվել, ցանկությունը չերևաց՝ ինքը երբ է գալու»։

 

Քոչարյանը նշեց, որ Կոստանյանը իրեն հավասարեցնում է Էնշտեյնի հետ. «Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազը չի, որ որոշի ում կանչեմ, ում՝ ոչ, հիմա նախաքննական մարմինը եթե իր հետ կապված հարցեր ունի, ապա պետք է գա, և հեչ պետք չի Էնշտեյնի ինչ որ հայտնի աֆորիզմների հետևում ցույց տա, որ ինքն այնքան կարևոր է, որ իրեն փորձում է հավասարեցնել Էնշտեյնի հետ։ Գիրք կարդալու մեջ չէ հարցը, հարցը նրանում է, որ անձը իր պաշտոնավարման ընթացքում պատասխանատվություն կրել կամ կրելու է իր քայլերի համար։ Հիմա եկել է ժամանակը, թող գա և պատասխան տա նախաքննական մարմնի հարցերին։ 

 

Դիտարկմանը, որ մտադրություն ուներ նաև Միքայել Հարությունյանին բերել հանձնաժողով՝ Քոչարյանը արձագանքեց. «Ես միշտ եմ նման ցանկություն ունեցել և այդ ուղղությամբ իմ մտադրությունները փորձում եմ դարձնել իրականություն։ Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ ինքը եղել է պաշտպանության նախարար։ Չի կարող ՀՀ պաշտպանության նախարար թեկուզ մեկ վայրկյան աշխատած մարդը թողնի երկիրը և հեռանա ու որևէ բացատրություն չտա»։

Քաղաքականություն

Պատահարներ