Ամեն օր պետք է շնորհակալ լինեք, որ մեզ պես ընդդիմություն ունեք ու ստիպված եք ձեզ վրա աշխատել. Բագրատյան
Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի առաջադրված բոլոր թեկնածուները հաջողված են, Աժ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ այս մարմնի ձևավորումից հետո հանրային իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ պետք է աշխատել:
Անդրադանալով նրան, որ այս մարմնում բացի կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի և «Իմ քայլի» թեկնածուներից, տեղ կգտնեն նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի թեկնածուները՝ Բագրատյանը կոչ արեց սա չհամարել «լավություն» ուղղված ընդդիմությանը:
«Այս կառույցում ընդդիմությանը տեղ տալն իմ գործընկերը կարևորեց այնքանով, որ ընդդիմությունը չխռովի: Սա չեմ կիսում, սա քաղաքական կարևոր որոշում է, ընդդիմության թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում խիստ կարևոր է իշխանության համար: Հանրային վստահություն ունենալու համար իշխող քաղաքական ուժը պետք է հնարավորինս ընդլայնի ընդդիմության ներկայացվածությունը բոլոր մարմիններում: Սա է լավագույն ապացույցը, որ իշխանությունը թափանցիկ է աշխատելու», - ասաց Բագրատյանն՝ ավելացնելով.
«Մենք պետք է պետություն կառուցենք, որտեղ ընդդիմությունը պետք է նույնքան իշխանություն ունենա, ինչքան իշխանությունը: Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հզոր պետություն: Ամեն օր դուք պետք է շնորհակալ լինեք, որ ունեք մեզ պես ընդդիմություն: Չի կարող ուժեղ իշխանություն լինել առանց ուժեղ ընդդիմության: Ամեն օր պետք է շնորհակալ լինեք, որ մեզ պես ընդդիմություն ունեք ու ստիպված եք ձեզ վրա աշխատել: Այս իմաստով ևս շնորհավորում եմ ձեզ»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...