2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան
Խեղճ ու կրակ, որևէ տրամաբանությունից զուրկ բյուջե եմ համարում 2020 թվականի բյուջեի նախագիծը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին: Նա չհամաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020 թվականի բյուջեն հեղափոխական է:
«Այնպիսի տպավորություն է, որր հնարավոր չէ պետությունը չունենա բյուջե և դրա համար ձևավորել են նախագիծ, սակայն տրամաբանություն չեմ տեսնում այդ բյուջեում` ծախսերի արդյունավետության առումով, առաջնահերթության առումով: Պարզապես նետած է ինչ-որ բաներ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի նախագիծը հեղափոխական է, քանի որ ճշգրտորեն արտացոլում է իրենց խոստումը։ «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստում էր, որը հնչեցրել եմ … 2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են 135.1%. այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: Ընդ որում, տեմպի առումով կարևոր է արձանագրել մի բան. մեր միջին վիճակագրական եկամտային աճը նախկինում՝ հեղափոխությունից առաջ 7% է եղել: Մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Հիմա մեր միջին վիճակագրական եկամտային աճը կազմում է 14%՝ 7%-ի փոխարեն, բա հեղափոխությունը պոզով պոչո՞վ է լինում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Վարդան Բոստանջյանի կարծիքով պատճառը արհեստավարժության բացակայությունն է, իսկ ամենավատը, ըստ նրա, այն է, որ պրոֆեսիոնալ դառնալու ցանկություն էլ չկա: Տնտեսագետը թեև ողջունելի համարեց եկամուտների աճը, սակայն նշեց, որ կցանկանար երկրի անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա տեսնել, բայց այդ առումով բյուջեն հույսեր չի ներշնչում:
«Պաշտպանության ծախսերը գրեթե փոփոխություն չեն կրել, իսկ դա կարևոր է պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար»,-ասաց նա:
Ըստ Վարդան Բոստանջյանի` 4,9 տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության համար առ ոչինչ է` փոքր շրջանառության պարագայում: Հարցին, թե քաղաքացին ի վերջո այս բյուջեի արդյունքում ինչ կունենա, կյանքի որակը կփոխվի՞», Վարդան Բաստանջյանը պատասխանեց.«Պարզ է, որ քաղաքացին ոչինչ չի ունենա, բայց պաշտոնատար անձինք բարձր աշխատավարձ կունենան և քաղաքացիների արտագաղթելու հակվածությունը կմեծանա»:
Նշենք, որ 2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 1.6 տրիլիոն (1,697,618,538.8 2.) դրամ եկամուտ, ծախսերը՝ 1.8 տրիլիոն (1,880,186,389.83.), դեեֆիցիտը՝ 182 մլրդ դրամ (182,567,851.0):
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...