Գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Մանկուք» խաչքարերը և փորել գերեզմանները
Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք» խաչքարերը և փորել գերեզմանները: Նշենք, որ տեղանքը հին բնակատեղի է եղել և մինչև 1950թ.-ը դեռ բնակվողներ եղել են (խոսքը Գիլանի տարածքի մասին չէ,որտեղ դեռ բնակիչներ կան): Այժմ արգելոցի սահմաններում է, որտեղ մարդու մուտքն առհասարակ արգելված է, եթե չկա տնօրինության կողմից համապատասխան թույլտվություն:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը Panorama.am-ին հաստատեց, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը և այժմ իրավապահ մարմինները կփորձեն պարզել, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները: Նա նաև տեղեկացրեց, որ տարածքում տեսահսկող սարքեր կային, սակայն դրանք նույնպես գողացվել են:
«Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում, ոսկորներ են հանում։ Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր, որ գնացել արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է որտեղ ոչ ոք չի գնում, նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»,- ասաց Հովակիմյանը:
Իրավաբան Նազելի Վարդանյանից էլ տեղեկացանք, որ առհասարակ արգելոցային ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն, սակայն, եթե այն ուղեկցվում է նյութական վնասով , ապա կարող է լինել նաև քրեական պատասխանատվություն:
Լուսանկարը՝ Panorama.am
Տեսանյութը՝ Էկո- Մեդիա ցանց ՖԲ էջի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դալմայի այգիներում քանդվում է 16-18-րդ դարի հուշարձանը. ահազանգում են այգեգործները
Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը: «Ինչ-որ մի...
ՀՐԱՏԱՊ. Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտն...