Առանձնացված են 10 միլիոն ծառի տնկման տարածքները և ծառերի տեսակները․ Գրիգորյան
Թեև բյուջեում չկա որևէ հիշատակում հաջորդ տարի 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, սակայն այնտեղ առկա է անտառվերականգնման ծրագիրը, որը լինելու է այդ 10 միլիոնի ծրագրի մի մասը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ այդ ծրագիրը լինելու է համահայկական, բայց բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Եվ բարեկամ երկրներից մեկը, ըստ նախարարի, խոստացել է 1 միլիոն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առանձնացվել են այն տարածքները, որտեղ լինելու է ծառատունկը, և որոշվել են այն ծառերի տեսակները, որոնք տնկվելու են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...