«Հրապարակ». Ղուկասյանը սպառնացել է գյումրեցի պատգամավորին ու արժանացել Փաշինյանին զայրույթին
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել եւ ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր:
Ըստ լուրերի՝ Ղուկասյանն ակնարկներ է արել, թե պատգամավորը չի էլ պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում այդ օրենքի ընդունումից հետո: Երեկ վաղ առավոտյան իշխանական բանագնացները հարցը բարձրացրել են նաեւ Գագիկ Ծառուկյանի մոտ, Հովիկ Աղազարյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներ ներկայացել են ԲՀԿ-ի առավոտյան հրավիրած նիստին եւ հորդորել Ծառուկյանին՝ կարգի հրավիրել իր պատգամավորին:
Պատահական չէ, որ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանը ցուցադրաբար մոտեցավ եւ մի քանի րոպե զրույցի բռնվեց Նազելի Բաղդասարյանի հետ՝ ցույց տալով, որ նրա հետ գործ ունեցողն իր հետ գործ կունենա:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...