Բլագովեշչենսկում կրակոցների գործով ՌԴ ՔԿ-ն երրորդ գործն է հարուցել. խոսել է նաև Դմիտրի Մեդվեդևը
Բացվել է ևս մեկ՝ արդեն երրորդ քրեական գործը Բլագովեշչենսկի քոլեջում կրակոցների փաստի առթիվ, ինչի հետևանքով մարդիկ են մահացել և վիրավորվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես նշվել է, մինչ այդ գործեր հարուցվել էին քոլեջում պատշաճ պահպանության բացակայության և խուլիգանական դրդապատճառներով երկու անձանց սպանության հարցով:
Ներկայումս գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 293 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «անփութություն»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Բլագովեշչենսկի քոլեջում ուսանողը կրակ էր բացել համակուրսեցիների ուղղությամբ:
Կրակոցներին էր անդրադարձել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ընդգծել էր, որ նման միջադեպը եզակի երևույթ չէ, և ԿԳՆ-ին հորդորել է հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել իրավիճակը:
«Եվ, չնայած ձեռնարկված միջոցներին, նման միջադեպեր են տեղի ունենում»,- ավելացրել էր Մեդվեդևը:
Նա նաև հանձնարարել է ԿԳ նախարար Օլգա Վասիլևային վերլուծել Ամուրի շրջանի կրթական համակարգի տեղական ղեկավարների պատասխանատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...