«Փաստ». Իշխանությունները ագրեսիվ են ընդդիմադիրների ներկայացված նախագծերի նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է.
Ինչպես նախկինում, այսօր էլ ԱԺ օրակարգերում ներառվող նախագծերի գերակշիռ մասը ներկայացված է կառավարության կողմից։ Սակայն այս հարցում կա նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ: Բանն այն է, որ իշխանությունները ագրեսիվ քաղաքականություն են վարում ընդդիմադիր պատգամավորների ու խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերի նկատմամբ։
Իսկ այն, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են, թե ԱԺ կողմից վավերացված նախագծերում մեծ թիվ են կազմում ընդդիմության նախագծերը, ընդամենն իմիտացիա է, քանի որ դրանք այն նախագծերն են, որոնք հաճելի են իշխանության քիմքին, այնինչ նույն ընդդիմության կողմից շատ ավելի կարեւոր եւ իրավական լուրջ հիմնավորումներ ու հրատապություն ունեցող նախագծեր ուղղակի «բլոկվում» են կառավարության կողմից:
Ավելին, թերթի տեղեկություններով, կառավարության կողմից մերժված նախագծերն անգամ «արգելում» են քննարկել գլխադասային հանձնաժողովներում՝ բացահայտ նշելով՝ «ձեռնպահ մնալ նախագծերի քննարկումից»։
Հանուն արդարության պետք է նշենք, որ այս տխուր ավանդույթը եղել է նաեւ նախկինում, իսկ նոր ու «հեղափոխական» կառավարությունը հաջողությամբ շարունակում է դա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...