Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը դեռ չի հասել ակնկալվող քանակին. Աղաջանյան
Կառավարությունում ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով` այդ գործընթացը 2 փուլով է տեղի ունեցել. առաջին փուլն ամբողջովին ավարտվել է, երկրորդ փուլը դեռևս ընթացքի մեջ է։
«Առաջին փուլն այն հանձնարարականն էր, ըստ որի` բոլոր պետական մարմիններում ծառայողական մեքենաներից պետք է օգտվեին միայն ղեկավար մարմինները։ Այդ հանձնարարականը, առանց բացառության, բոլորը կատարել են։ Ուղղակի որոշ բովանդակային խնդիրներ են առաջացել, մասնավորապես` ձևակերպման հետ կապված։ Որովհետև, այո՛, հանձնարարական փաստացի իրականացվել է, և կցված ծառայողական ավտոմեքենաները դարձել են հերթապահ։ Բայց տոկոսային կրճատման այն քանակը, որ մենք ակնկալում էինք, տեղի չունեցավ»,– ասաց նա։
Աղաջանյանը բերեց ՀՀ վարչապետի աշխատակազմում կատարված կրճատումների օրինակը, որտեղ առկա 55-56 ավտոմեքենաներից այժմ միայն 7–ն է սպասարկում։
Այս քանակն, Աղաջանյանի խոսքով` հիմնականում բավարարում է աշխատակազմի աշխատանքները կազմակերպելու համար։
«Լինում են դեպքեր, երբ քչություն է անում, բայց դա հազվադեպ է լինում, և նման իրավիճակներում ինչ–որ լուծում գտնվում է»,– նշեց նա։
Աղաջանյանը, միաժամանակ փաստեց, որ ծառայողական ավտոմեքենաների համարժեք ծավալով կրճատումներ պետական այլ կառույցներում` նախարարություններում տեղի չեն ունեցել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց, որ պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել են` ուսումնասիրել բոլոր պետական մարմիններում ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև դրանց նպատակային օգտագործումը։
Ուսումնասիրությունն արդեն ավարտվել է և այժմ ամփոփվում են արդյունքները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոստացավ` դրանք կհրապարակվեն առաջիկա օրերին` պատրաստ լինելուն պես։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...