Իմ օրոք Գյումրին ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքն էր. Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ իբրև քաղաքապետ պաշտոնավարման տարիներին: Նա շեշտել է՝ ըստ վիճակագրության՝ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր:
«Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել:
Բայց ցավոք, որոշ մարդկանց ձեռ չէր տալիս, որ քաղաքը էդպես բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնա էդպիսի մարդու հետևից, որովհետև վախ են ապրում էն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է, հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մորթեն և ինչ-որ կա, իրենց տակն է»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...