Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ, նոր մակարդակ ունեն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց.
«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկորրդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս հարցերին պատասխանել հնարավորինս դիվանագիտական անորոշ ձևակերպումներից դուրս, շատ ուղիղ: Ինչպես ԼՂ հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում ՌԴ-ում, այդ բոլոր հարցերը, եկեք՝ արձանագրենք, ծագել են բոլոր ոլորտներում, ոչ մեկի կողմից դա կանխատեսված չի եղել, հետևաբար խիստ բնական է, որ այդ հարցերը ծագել են էլի նույն համատեքստում: Այս ինտենսիվությունը որ կա, կար նաև վերջին մեկուկես տարվա ընթացքում: 2018 թ. արդյունքներով իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն էլի աննախադեպ դինամիկա ունեին»:
Փաշինյանի կարծիքով՝ ժամանակի ընթացքում հարցերը պատասխաններ են ստանում, ընդ որում՝ դրանք նաև որոշակիորեն ընկալելու, դրանց խորությունը և անկեղծությունը կշռելու, հասկանալու խնդիր կա երկուստեք, պարզապես հարցերի պատասխանը նաև ժամանակով է քննվում:
«Ես դեռ անցյալ տարի ամռանն եմ ասել, կարծում եմ՝ մեզ մոտ այդ պրոցեսը գնում է, որ մեր հարաբերությունները նոր մակարդակ, նոր որակ արձանագրեն, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է, ես կարող եմ ասել, որ հիմա դա տեղի է ունենում, հիմա դա ավելի վստահ կարող եմ ասել: Մի ժամանակ երբ ասում էի, որ դա տեղի է ունենում, շատերը թերահավատությամբ էին վերաբերվում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա եղած հայտարարություններով այդ բացը լրացվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...