Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է. ՔԿ
Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է ։
Այս մասին տեղեկանում ենք ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայկական ժամանակ»-ն էլ տեղեկացել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից: Վերջինս նշեց, որ Սանասարյանը հարցաքննվել է այսօր, երեխայի մայրը՝ օրեր առաջ:
Հարությունյանը հայտնեց նաեւ, որ Սանասարյանը հարցաքննվել է նաեւ իրենից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. «Երկու գործերով էլ Դավիթ Սանասարյանն ունի վկայի կարգավիճակ»,-փոխանցեց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր այս տեղեկությունները, ապա՝ ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է՝ մի ստախոս կնոջ կողմից: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...