Տվեցիք հայոց լեզվի դասեր, որի կարիքը չունենք, փոխարենը ես ձեզ կտամ մարդու իրավունքի դասեր. Կարապետյանը` Զոհրաբյանին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ԱԺ հայտարարությունների ժամին դիմեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Քանի որ Դուք որոշել եք մեզ տալ հայոց լեզվի դասեր, որի կարիքը չունենք, փոխարենը ես ձեզ կտամ մարդու իրավունքի դասեր, որի կարիքը, կարծում եմ, ունեք: Ես տպավորություն ունեմ, որ պարոն Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը»,- ասաց Կարապետյանը՝ առաջարկելով ԲՀԿ-ին «փակել թեժ աշնան ձախողված օրակարգն ու բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...