Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:
Կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն: Լուսանկարահանման արարողությունից հետո վարչապետը մասնակցել է Reinventing learning թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաև մի շարք երկրների և պատվիրակությունների ղեկավարներ:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման համակարգի, ինչպես նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանը կրթության որակի բարձրացումը համարել է ռազմավարական խնդիր և նշել, որ ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը նշել է, որ կրթությունը հասարակության համար ունի ռազմավարական նշանակություն և կառավարության խնդիրն է նորարարական ծրագրերի միջոցով խթանել ոլորտի առաջընթացն ու բարելավել ենթակառուցվածքները:
Այնուհետև վարչապետը հարցազրույց է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...