Մեքենաների մաքսազերծման գները կտրուկ բարձրանալու են
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է թեթևացնել մեքենաների մաքսազերծումը այն ընկերությունների համար, որոնք մեքենաներ կներմուծեն հունվարի 1-ից։
Այդ ժամանակ, հիշեցնենք, սովորական քաղաքացիների կողմից ներկրվող մեքենաների մաքսազերծման գները կտրուկ բարձրանալու են ԵԱՏՄ կարգավորումների հիման վրա։
Մելքումյանի այս նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել, սակայն ԱԺ նիստի ժամանակ նա փորձում էր պաշտպանել այն։ Իմքայլական մեծամասնության անդամ Բաբկեն Թունյանը բացատրեց, թե ինչու են դեմ այս օրենքի ընդունմանը։
«Մեր 20-25 հազար քաղաքացիները, եթե օրենքը ընդունվի, կարող են փաստի առաջ կանգնել, որովհետև էն 50-60 հազար մեքենան, որ ավել ներկրվել է էս տարի, էդ մեր էն 20-25 հազար քաղաքացիներինն է եղել, որոնք սպասում են հունվարի 1-ից հետո վաճառելուն։ Իսկ էս օրենքի ընդունումն իրենց համար կարող է խնդիրներ առաջացնի»,- ասաց Թունյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...