«Իրատես». Արցախում թեժ ընտրություններ են սպասվում. Արայիկ Հարությունյանն այրել է նախկինների հետ բոլոր կամուրջները
«Իրատես» թերթը գրում է.
Արցախի նախագահական ընտրությանն ընդառաջ մրցակցությունը թեժանում է։ Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությամբ թեկնածու է առաջադրվում Արայիկ Հարությունյանը, որն այս մեկուկես տարվա ընթացքում բավական հետաքրքիր փոխակերպումներ է ունեցել:
Արցախի երկարամյա նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարությունից «ընտրվելու» հավանության արժանանա։
Սակայն, մեր տեղեկություններով, նրա այս վարքագիծն անընդունելի է ոչ միայն Արցախի իշխանական վերնախավում, այլեւ հանրության շրջանում։ Բոլորը հիշում են, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը սերտ կապերի մեջ եղել Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ինչպես է նրանց քաղաքականությանը դրական վերաբերվել, երբեք մի թթու, կծու խոսք նրանց հասցեին չի ասել։
Շատ կարեւոր նշանակություն է ունենալու այն, թե Արցախի (ոչ թե Հայաստանի) այսօրվա իշխանությունն ում կտեսնի Բակո Սահակյանին փոխարինողի դերում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...