ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էստեղ նպատակը քաղաքական է, բոլոլա սարքելու մեջ է. Սիմոնյան
Ախր էստեղ թե նպատակը, թե խնդիրը բոլոլա սարքելու մեջ է. ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագծին եւ նրա ելույթին:
Նշենք, որր Պետրոսյանն օրինագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր օրենքում ամրագրել, որ նույնասեռականները չեն կարող երեխա որդեգրել:
«Հեղափոխություններից հետո ընդունված պրակտիկա է ազգայնական եւ սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ալիք բարձրացնել:
Դա է: Այնպես չի, որ նույն Սահմանադրությամբ այդ ամենը թույլատրելի է կամ թույլատրելի չէ: Այստեղ նպատակը հակառակ կողմից սարքել թե իշխանությունը այլասերվածությունը պաշտպանող, հայության հետ կապ չունեցող, ավանդական ընտանիքի հետ կապ չունեցող է: Միաժամանակ թուրքական մշակույթ ունենալով ներսում շատ ու շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք հայաստանում եւ դրսում սովորել են, վերադարձել են, որ Հայաստանին օգուտ տան, որ Հայաստանը հզորացնեն, իրենց կյանքը, ազատությունը դնեն հարվածի տակ, որ Հայաստանին ծառայել, այդ մարդկանց սարքել սկսած սատանայապաշտից, վերջացրած այլասերվածով: Սա է նպատակը: Նպատակը քաղաքական է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
«Թող բոլորը հիշեն, որ ՀՀ իշխանությունը, «Իմ քայլը» դաշինքը ամենահայկական, ամենաավանդապաշտ, ամենաաշխարհիկ եւ ամենա-ամենա խմբակցությունն եւ իշխանությունն է: Եվ այդ ստից, չգիտեմ՝ էս լեզուն հանում եք, էս եկեղեցին... մի փորձեք Հռոմի պապից կաթոլիկ լինել, որովհետեւ պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, թե ով որտեղ ոնց է քվեարկել, ինչ է խոսել եւ իրեն ինչպես է պահել: Մի արեք այդ բանը, առավելեւս ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում եւ ինչ են փորձում անել»,-հայտարարեց նա:
Տեսանյութը News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...