ԱԺ լարված նիստում «Իմ քայլը» մերժեց ԲՀԿ պատգամավորների 6 նախագծեր
Ազգային ժողովում այսօր առաջին հերթին քննարկվեցին այն նախագծերը, որոնք բացասական եզրակացություններ էին ստացել հանձնաժողովներում։ Այդ քննարկումը նրա մասին էր, թե արդյո՞ք կարիք կա քննարկում ծավալել այդ նախագծերի վերաբերյալ։
Լարված նիստի ընթացքում իմքայլական մեծամասնությունը մերժեց ԲՀԿ պատգամավորների առաջարկած 6 նախագծեր։ ԼՀԿ խմբակցությունն այդ ընթացքում կողմ էր քվեարկում ԲՀԿ նախագծերին քննարկման հնարավորություն տալուն։
Սկզբից մերժվեց Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ բուռն ու սպառնալից հռետորաբանությամբ,
Ապա մերժվեց Տիգրան Ուրիխանյանի նախագիծը՝ հեղինակին պաթոսի մեջ մեղադրելու խոսքերով,
Հետո մերժվեց Սերգեյ Բագրատյանի նախագիծը՝ ներառելով Աղազարյան-Միքայելյան բուռն բանավեճ,
Ապա մերժվեց Միքայել Մելքումյանի նախագիծը, որ վերաբերում էր մեքենաների ներկրումներին,
Հետո նորից մերժվեց Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ միասեռականների և սեռափոխվածների թեմայով,
Հետո՝ նորից Պետրոսյանի նախագիծ, նորից նույն թեմայի այլ կարգավորումների մասին։
Այս ամենի ընթացքում եղան նաև ընդհարումներ ու մեղադրանքներ, ինչից հետո եկավ ընդմիջման ժամ, որից հետո վերսկսվեց խորհրդարանի աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...