Տղերք, դուխով իրականացրեք կառավարության ծրագիր ու ամեն ինչ լավ կլինի. Թևան Պողոսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ կրկին հայկականի, ազգայինի մասին։ Նախորդ գրառմանս մեջ խոստացել էի խոսել բոլոր ուղղություններով մեր՝ հայկական, ազգային տեսլականի մասին և պնդել էի, որ այն կա, այն նաև գրված է։ Այս տեսանկյունից մեր ձեռքի տակ է մի հրաշալի փաստաթուղթ՝ այս կառավարության ծրագիրը։ Ծրագիրը հստակ է անդրադառնում բուհերում հայոց լեզվի դասավանդման հարցին.
4.4. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
- ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվիգործառության ու զարգացման համար։
Կառավարության ծրագիրը ոչ միայն տալիս է այսօրվա թիվ մեկ վիճարահարույց հարցի պատասխանը, այլև շատ ավելի առաջ է անցնում։ Այն պարտադրում է քայլեր կատարել հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնելու/զարգացնելու համար։ Հրաշալի է։ Մեր բժիշկներին, մաթեմատիկոսներին, ճարտարապետներին և ապագա մյուս մասնագետներին փառահեղ հնարավորություն է տված բուհերում, որպես մասնագետ կայանալուն զուգընթաց, անձնական մասնակցություն ունենալ «իրենց մասնագիտության հայերենի» կայացման գործում։ Համաձայնեք, մարդու ինքնասիրությունը շոյող հնարավորութուն է, երբ ապագա բժիշկները, մաթեմատիկոսներն ու ճարտարապետները անձամբ մասնակցեն բարձրակարգ «մաթեմատիկական-հայերենի», «բժշկական-հայերենի», «ճարտարապետական-հայերենի» զարգացման գործին։ Տարիներ անց ինչպիսի՜ ինքնագոհությամբ ոմանք կարող են բարձրաձայնել, որ հաջողությամբ կյանք մտած այս կամ այն մասնագիտական եզրույթի կամ դարձվածքի հեղինակը հենց իրենք են։
Հարգանքներիս հավաստիքը կառավարության ծրագրում այս դրույթն ամրագրողներին։
Հիմա ինչ պիտի անի կառավարությունը փողոցային բողոքի ակցիաների հե՞տ։ Ոչինչ։ Կառավարությունը պիտի իրականացնի կառավարության ծրագիրը։ Խնդրո առարկա հարցում այդ ծրագիրն այնքան լավն է, որ կյանքի կոչելու դեպքում էլ ի՞նչ բողոքի ակցիա։
Տղերք, դուխով իրականացրեք կառավարության ծրագիրը և ամեն ինչ լավ կլինի։
Հ.Գ. Հաջորդիվ կխոսենք հայկականի, ազգայինի, ավանդականի մասին ժամանակակից տուրիզմի զարգացման և մեր բարեկեցության բարձրացման համատեքսում»։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...