Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում չափազանց ուշագրավ և ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով խիստ կարևոր հայտարարություն է արել:
Մասնավորապես, անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հարցին, Լավրովը հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ նշեմ, որ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն կողմերը։ Բանակցությունների նախնական փուլում, երբ նոր էին դադարեցվել ռազմական գործողությունները, ԼՂ-ն մասնակից էր բանակցություններին։ Ինչ-որ փուլում ՀՀ նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը...
Մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի: Սրանից ենք ելնում... Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա կրկին ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է ներկայացնի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների հետաքրքրությունները։ Սրա հետ դժվար է վիճել»։
Այսպիսով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով, ըստ էության, առաջին անգամ նախ՝ արձանագրվում է, որ Ղարաբաղը մաս է կազմել բանակցային գործընթացին:
Դա գործնականում նշանակում է Ռուսաստանի կողմից Արցախի սուբյեկտայնության ճանաչում: Սերգեյ Լավրովը միաժամանակ խիստ դիվանագիտորեն, առանց անուններ տալու, հիշեցրել է, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել Հայաստանի նախկին նախագահներից մեկի օրոք:
Խոսքը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով այսօր իր ողջ ֆինանսական, տեղեկատվական-մանիպուլյատիվ ռեսուրսը ծախսում է իրենից ազգային ու «Ղարաբաղի մասին մտածողի» կերպար կերտելու, մյուս կողմից՝ Ռուսաստանին իր ծառայություններն առաջարկելու վրա: Այդ իմաստով Լավրովի հայտարարության տողատակը նաև ներքաղաքական ուղերձ է պարունակում և նշանակում է, որ պատկերավոր ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից: Այդուհանդերձ, Լավրովի երևանյան հայտարարությունները չափազանց կարևոր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առումով, և մեր դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի այդ հայտարարությունները կապիտալիզացնելու և առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անդամների համար միասնական արձանագրում դարձնելու ուղղությամբ:
Իսկ Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցության տեսանկյունից: Համենայնդեպս, հնչած հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ հօդս ցնդեցրին հայ-ռուսական հարաբերությունների վտանգվածության, կործանման եզրին գտնվելու մասին գնահատականները, որոնք հնչում էին ու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչների ու նրանց մերձ շրջանակների կողմից:
Երևանում Լավրովի հնչեցրած բոլոր հայտարարությունները վկայում էին, որ Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատում է միանգամայն բնականոն ռեժիմում, և որ եթե անգամ նախկինում եղել են տարաձայնություններ, դրանք այլևս հաղթահարվել են»:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...