Պարզ է, որ առանց Արցախի բնակչության համաձայնության՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել. Լավրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում կողմերն իրենք պետք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցությունների մասնակիցների թիվը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում ՀՀ նոր իշխանությունների առաջարկին առ այն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Լավրովը խոսքով՝ ՀՀ նախկին նախագահներից մեկը որոշում էր ընդունել, որ Արցախի շահերը պետք է ներկայացնի պաշտոնական Երևանը:
Ըստ նրա՝ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն չի կարող ընդունվել:
«Առանց Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ հայկական կողմը, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի»,- նշել է Լավրովը:
ՀՀ արտգործնախարարն, իր հերթին, նշել է․ «Որպես Արցախի անվտանգության երաշխավոր` մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես` ինքնորոշման իրավունքի իրականացում` առանց սահմանափակման և հարկադրանքի»։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...